Հնացած զրահատեխնիկան ոչնչացնում ենք. Սեյրան Օհանյան

Խորհրդային Միությունից Հայաստանի Հանրապետությանը մնացած զրահատեխնիկայի մի մասը, որը հին ու արդեն անպետք է, պաշտպանության նախարարությունը ոչնչացնում է։

Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ

Սեյրան Օհանյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Այս մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանի դասախոսների ու ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

Նախարարը նշեց, որ նման զրահատեխնիկայի ոչնչացումը մշտական բնույթի է ու կատարվել է նաև նախկինում, սակայն հիմա նախարարությանն օգնում են գործընկերները՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ Սեյրան Օհանյանն ավելացրեց, որ դա նաև հնարավորություն է ստեղծում հնացած տեխնիկան փոխարինել նորով։
Հանդիպման ընթացքում նախարարը խոսեց նաև բանակ-հասարակություն կապի կարևորության մասին՝ ընդգծելով, որ այդ կապի ամրապնդման գործում հատուկ տեղ ունեն բուհերը։
Օգտվելով առիթից՝ նախարարը շնորհավորեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ու պատվոգրերով պարգևատրեց համալսարանականներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *