Արտասահմանում բուժվելիս զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով

Մարտի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունվելու դեպքում ռուհերում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Դրանից բացի, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս թեմայով նշել է.

«Այս հարցում այսօր որոշակի սահմանափակումներ ունենք, որոնք նախագծի ընդունմամբ կվերացվեն»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *