Եմենի հութիները նոր մահապարտ անօդաչու թռչող սարք են ներկայացրել

Իրանի կողմից օժանդակություն ստացող եմենցի հութի զինյալները ներկայացրել են իրենց մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը մահապարտ է: Թեև իրանական աղբյուրները նշում են, որ սրանք հենց Եմենում են նախագծվել ու պատրաստվել, սակայն իրանական ԱԹՍ-ների հետ նմանությունը կասկածներ է առաջացնում:

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը. լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը. լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Իրանական «Թասնիմ» գործակալության տվյալներով՝ Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ ԱԹՍ-ի առավելագույն թռիչքաժամանակը 120 րոպե է: Այն կարող է կրել մինչև 30 կգ բեռ (պայթուցիկ / մարտական լիցք): Սարքի երկարությունը 2,5 մետր է, թևերի բացվածքը՝ 3 մետր:

Ռուսաստանցի արևելագետ Յուրի Լյամինի կարծիքով, սակայն, Եմենում ներկիայացված սարքն անվանափոխված իրանական «Աբաբիլ» անօդաչուն է: Արևելագետը ներկայացրել է նաև իրանական սարքի նկարն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, որոնք գրեթե համընկնում են:

Իրանական «Արբաբիլ» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը

Իրանական «Աբաբիլ» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը

Մահապարտ անօդաչու թռչող սարքից բացի, Եմենում ներկայացվել են նաև 3 այլ ԱԹՍ-ներ.

  • «Հուդհուդ-1». թռիչքաժամանակը՝ 90 րոպե, գործողության շառավիղը՝ 30 կմ,
  • «Ռաղիբ». թռիչքաժամանակը՝ 90 րոպե, գործողության շառավիղը՝ 15 կմ,
  • «Ռասեդ». թռիչքաժամանակը՝ 120 րոպե, գործողության շառավիղը՝ 35 կմ:
Եմենում ներկայացված «Հուդհուդ-1» անօդաչու թռչող սարք

Եմենում ներկայացված «Հուդհուդ-1» անօդաչու թռչող սարք

Եմենում ներկայացված «Ռաղիբ» անօդաչու թռչող սարք

Եմենում ներկայացված «Ռաղիբ» անօդաչու թռչող սարք

Եմենում ներկայացված «Ռասեդ» անօդաչու թռչող սարք

Եմենում ներկայացված «Ռասեդ» անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *