ՌԴ-ում ուսանում է ավելի քան 200 հայ կուրսանտ. Վիգեն Սարգսյան

Հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հունաստանի ռազմական հաստատություններում։ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս մասին հայտնել է ռուսաստանյան  «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի ռազմական հաստատություններում ուսանող հայաստանցի կուրսանտների թվի մասին հարցին պաշտպանության նախարարը պատասխանել է։

Իրականում թիվը ավելին է քան 200-ը։ Դա ամենատարբեր մակարդակներն են՝ սկսած ՌԴ ԶՈւ ԳՇ ակադեմիայից, մինչև մասնագիտացված ռազմական հաստատություններ։ Մենք երախտապարտ ենք, որ մեր ապագա սպաներից շատերը ռազմական կրթություն են ստանում Ռուսաստանի լավագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Սա համագործակցության շատ կարևոր ձևաչափ է։

Վիգեն Սարգսյանը նույնպես կարևորել է այլ գործընկեր-պետությունների հետ համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, և Հունաստանում ուսանող կուրսանտներ ունի։

Հայաստանից ամեն տարի մոտավոր 35-40 մարդ ռազմական կրթություն է ստանում աշխարհի տասը երկրներում (Ռուսաստանից բացի)։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայաստանցի կուրսատները արտոնություններով կամ անվճար ուսանում են համաձայն՝ զինվորական կադրերի պատրաստման ՀԱՊԿ անդապ-պետությունների համաձայնագրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *