Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 7-րդ ռազմաբազայի ռադիէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները մարտավարական-հատուկ նշանակության վարժանքներ են իրականացրել «Նագվալաու» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքների ընթացքում մշակվել են պայմանական հակառակորդի կապի միջոցների խափանման առաջադրանքներ:
Վարժանքներին ներգրավված են եղել ռազմաբազային մոտ 100 զինծառայող և 20 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև ռադիոխանգարումների կայաններ:
ՌԷՊ ստորաբաժանումների մասնագետները կարճ ժամանակում գործարկել են ռադիոխանգարումների կայանները, իրականացրել են ռադիոէլեկտրոնային իրավիճակի վերլուծությունը և խափանել են պայմանական կառակորդի բջջային կապը:
Վարժանքների ընթացքում ռադիոխանգարումների ստեղծման արդյունավետությունը ստուգել և հաստատել են ռազմաբազային ՌԷՊ ստորաբաժանման զինծառայողները, ովքեր հանդես են եկել որպես պայմանական հակառակորդ: