Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում զորամիավորում տեղակայելու ժամկետը

Փետրվարի 9-ին Թուրքիայի խորհրդարանը որոշել է 2017-ի փետրվարի 10-ից ևս մեկ տարով երկարաձգել Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորման տեղակայման ժամկետը:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ զորամիավորում տեղակայելու ժամկետը:

Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ զորամիավորում տեղակայելու ժամկետը:

Զորամիավորման տեղակայման ժամկետի օրինագիծը ավելի վաղ՝ փետրվարի 7-ին, ներկայացվել էր Թուրքիայի խորհրդարանին:

Օրինագծի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորումը շարունակելու է Ադենի ծովածոցում, Սոմալիի ափամերձ շրջաններում, Արաբական ծովում և կից ծովային տարածքներում ծառայության իրականացնել։ Ըստ թուրքական մամուլի՝ այս զորամիավորումը զբաղվում է ծովահենության, ծովային ավազակությունների և քաղաքացիական, առևտրային նավերը զինված հարձակումներից պաշտպանելու գործով։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ադենի ծովածոցում Սոմալիի ծովահենների դեմ պայքարելու նպատակով մեկ տարով ռազմածովային խումբ տեղակայելու որոշում կայացրել էր դեռևս 2009-ին: Ըստ այդ օրինագծի՝ Թուրքիայի զորամիավորումները Սոմալիում իրականացվող որևէ ցամաքային գործողության չեն մասնակցելու։

Նշենք, որ 2017-ի հունվարի 31-ից Թուրքիայի,Կանադայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Ջիբութիի, Մավրիկիոսի, Մադագասկարի և մի քանի երկրների զինված ուժերը մասնակցում են Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի կազմակերպած Cutlass Express-2017 ծովային զորավարժությանը, որն անցկացվում է Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջաններում՝ Հնդկական օվկիանոսում։ Զորավարժության նպատակը Աֆրիկայի արևելյան ափերի և տարածաշրջանի անվտանգության ապահովումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *