Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանված Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայողի մասին: 2-ի սպանվելու լուրն առավել վաղ հայտնել էինք: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Թուրքական զինուժի սպանված զինծառայողները պրոֆեսիոնալ սերժանտներ և ենթասպաներ էին: Վիրավորվել է ևս 14 զինծառայող, որոնց տեղափոխել են Թուրքիա:
Թուքրական կողմի տվյալներով՝ օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայի տարածքում կորցրել է 61 զինծառայող՝ ներառյալ նշված 5-ը: Ավելացնենք սակայն, որ թուրքական կողմից կռվում են նաև տեղացի զինյալներ, որոնք ևս բավականին մեծ թվով կորուստներ ունեն:
Արդեն մի քանի ամիս է՝ Թուրքիան փորձում է գրավել Ալ-Բաբ քաղաքը, որը գտնվում շատ մոտ է Հալեպին ու ռազմավարական կարոևր դիրք է զբաղեցնում: Բացի այդ, բնակավայրը քրդերին հնարավորություն չի տալիս միավորել Սիրիայի տարածքում իրենց վերահսկողության տակ գտնվող փաստացի երկու ինքնավար շրջանները:
Սակայն Ալ-Բաբի ուղղությամբ շարժվում է նաև Սիրիայի կառավարական զինուժը: Փետրվարի 7-ին սիրիական բանակը գրավել է Ալ-Բաբը ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքային և Դեր Զորին միացնող ճանապարհը, շրջակայքի շուրջ 35 բնակավայր՝իսլամիստներին գրեթե ամբողջությամբ զրկելով մատակարարումից և աջակցությունից:
#AlBab: kolejne wioski w rękach sił syryjskich #INFOGRAFIKA#SAA #Aleppo #IS ISIShttps://t.co/QEpzN17Drf pic.twitter.com/5Eh9xqnRIP
— NewsMap.pl (@newsmap_pl) February 7, 2017