Արցախի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60մմ ականանետ

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց:Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

Ադրբեջանի կրակոցների ուղղությունները փետրվարի լույս 9-ի գիշերը

Ադրբեջանի կրակոցների ուղղությունները փետրվարի լույս 9-ի գիշերը

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 15 արկ, որից 9-ը ականանետերից, 6-ը՝ նռնականետերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *