Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումներ

Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից Գազինաթեփ և Քիլիս նահանգներ, ստուգումներ է իրականացրել ԶՈւ ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: 

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է Սիրիայի սահմանակից նահանգների ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է Սիրիային սահմանակից նահանգների ստորաբաժանումներ:

Աքարին ուղեկցել են նաև Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարներ Սալիհ Զեքի Չոլաքը և Աբիդին Ունալը:

Նահանգներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարություններն Աքարին զեկուցել են Սիրիայում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողության ընթացքի և վերջին զարգացումների մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքաի Աքսաքալըն այցելել է Սիրիայի հյուսիսային հատված՝ Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Թուրքիային զինուժի գործողություններին հետևելու համար:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է նաև Մարդին, հանդիպել է նահանգապետին, այնուհետև ստուգայցեր է կատարելու նաև Մարդին նահանգի ԶՈւ ստորաբաժանումներում:

Ըստ նույն աղբյուրի՝ փետրվարի 6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչաական խմբավորման 256 թիրախի, Թուրքիայի զինուժի և ԻՊ զինյալների բախումներում սպանվել է ԻՊ 13 զինյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Բուն գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինուժը փորձում է գրավել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրը, որը կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի համար այս բնակավայրի գրավումը հատկապես կարևոր է, քանի որ Ալ-Բաբը փակում է ճանապարահը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև ճանապարհը:

One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *