«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները սկսել են թռիչքները ՄիԳ-29 կործանիչներով

Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի օդաչուները սկսել են թռիչքները բազմանպատկային ՄիԳ-29 կործանիչներով: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: 

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները թռիչքներ են իրականացնում:

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները թռիչքներ են իրականացնում:

Դասընթացի սկզբնական փուլում օդաչուները թռիչքներ կիրականացնեն նախապես հանձնարարված երթուղով, ինչպես նաև օրվա ցերեկային ժամերին կկատարեն օդաչուական բարձրագույն վարպետության տարրեր, լեռնային վայրերում թռչելու և վայրէջք կատարելու վարժանքներ:

2017-ին Հայաստանում տեղեկայված ՌԴ ԶՈւ ավիախմբի օդաչուները հրամանտարաշտաբային, մարտավարական, մարտարական-հատուկ նշանակության զորավարժությունների շրջանակներում կատարելու են շուրջ 100 տարբեր առաջադրանքներ` ինչպես ավիախմբի կազմում, այնպես էլ մոտոհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումների հետ համատեղ:

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:

Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

One response to “«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները սկսել են թռիչքները ՄիԳ-29 կործանիչներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *