Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ չի տեղակայել ՌԴ սահմանին. Չինաստանի ՊՆ

Վերջին շրջանում Չինաստանը երկրի հյուսիս արևելքում DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ չի տեղակայել. տարածված տեղեկությունները համացանցի օգտատերերի վարկածներն ու ենթադրություններն են: Այս մասին հունվարի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է Չինաստանի ՊՆ մամուլի քարտուղարը՝ պատասխանելով ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին:

Չինական DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Չինական DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ավելի վաղ չինական Global Times պարբերականը, հղում անելով հոնկոնգյան և թայվանյան լրատվամիջոցներին, հայտնել է, որ չինական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է տեղակայվել Ռուսաստանի հետ սահմանակից Խեյլոնծիան նահանգում: Շրջանառվող վարկածներից մեկով միջուկային հրթիռի տեղակայումը ուղղված է ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Չինաստանի զինված ուժերի զարգացումը չի ընդունում որպես սպառնալիք:

DF-41-ի մարտագլխիկն ուղղորդվող է: Հրթիռների հեռահարությունը նշվում է 12-15 հազար կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *