Պաշտպանության բանակում մեկնարկել են պահեստազորայինների հավաքներ

Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

 ՊԲ-ում 2017 թվականի հունվարի 9-ից Պահեստազորայինների մասնակցությամբ հավաքներ են

ՊԲ-ում 2017 թվականի հունվարի 9-ից պահեստազորայինների մասնակցությամբ հավաքներ են

Հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են ֆունկցիոնալ պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը:

Նմանատիպ հավաքներ Պաշտպանության բանակում անցկացվել են նաև 2016-ի սեպտեմբերին: Հավաքների ընթացքում սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել էին զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *