ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նախորդ օրը ադրբեջանական զինուժի իրականացրած գործողություններից հետո հայկական ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների, ինչի հետևանքով սպանվել է հակառակորդի 4 զինծառայող:

Լրացում. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ «ադրբեջանական զինուժը որևէ կորուստ չունի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավ-արևելքում, ինչից հետո մարտ է սկսվել դիպուկահարների և նռնականետների օգտագործմամբ։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ կայքը տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Հակառակորդը հայկական դիրքերում թողել էր մեկ զինծառայող դիակ: Ավելի ուշ պարզվեց, որ սպանվածը Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն է (Qurbanov Çingiz Salman oğlu):

One response to “ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան

  1. Չինարին և Թալիշը մեր ամենախոցելի դիրքերն են։ Թշնամին դա շատ լավ գիտի ու շարունակ հենց այդ դիրքերից է հարվածելու։ Ակնհայտ է, որ այդ դիրքերը պետք է կրկնապատիկ-եռապատիկ ամրացվեին։ Ինչո՞ւ դա չի արվել մինչ օրս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *