Ավիավթարում զոհվել են ՌԴ ՊՆ ռազմական նվագախմբի անդամները, լրագրողներ, «Դոկտոր Լիզան»

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում դեռևս անհայտ պատճառով կործանվել է Սիրիա թռչող ՌԴ ԶՈւ Տու-154 ինքնաթիռ։ Այն Սոչիից օդ է բարձրացել առավոտյան 5:20-ին, 20 րոպե անց անձնակազմը կապի դուրս չի եկել։ Ինքնաթիռի կտորները հայտաբերվել են ափից 1,5 կմ հեռավորության վրա՝ 50–70 մ խորության տակ։

Դեկտեմբերի 25-ին կործանված ՌԴ ԶՈւ Տու-124 ինքնաթիռի հետագիծը․ Լուսանկարը՝ vesti.ru կայքի

Դեկտեմբերի 25-ին կործանված ՌԴ ԶՈւ Տու-124 ինքնաթիռի հետագիծը․ Լուսանկարը՝ vesti.ru կայքի

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 8 անդամ և 84 ուղևոր։

Ավելի ուշ՝ ՌԴ ՊՆ կայքը հրապարակել է ինքնաթիռում գտնվողների 83 անուն, այդ թվում նաև՝ անձնակազմի անդամների։

Ինքնաթիռում եղել են «Справедливая помощь» միջազգային հասարակական կազմակերպության հիմնադիր Ելիզավետա Գլինկան՝ առավել հայտնի որպես «Դոկտոր Լիզա», Ալեքսանդրովի անվ. ՌԴ ՊՆ նվագախմբի անդամներ, ՊՆ ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում նաև՝ գեներալ, փոխգնդապետներ, գնդապետներ և «Առաջին ալիք», НТВ և ЗВЕЗДА հեռուստաընկերությունների 9 լրագրող։

ՌԴ ԶՈւ նախագահի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է ինքնաթիռի կործանման պատճառները։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են  նավեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին, այս պահի դրությամբ հայտնաբերվել է 4 մարմին։

ՌԴ ԶՈւ Ալեքսանդրովի անվան նվագախումբը

ՌԴ ՊՆ Ալեքսանդրովի անվան նվագախումբը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *