Թուրքական օդուժը ռմբակոծել է Դիարբեքիրի շրջանում քրդերի դիրքերը

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Հանի բնակավայրի մոտ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ոչնչացվել է 1 զինապահեստ, ևս մեկ թաքստոց:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի և Վան նահանգներում թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 3 «գյուղական պահապան», 1 քաղաքացիական անձ, ևս 2 «գյուղական պահապան» վիրավորվել էր:

Նշենք, որ նմանատիպ բախումները թուրքական ուժայինների և քրդերի միջև պարբերաբար կրկնվում են՝ սկսած 2015 թ. ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ:

Բացի Թուրքիայի տարածքից, թուրքական զինուժը քրդերի դեմ ռազմական գործողություններ վարում է նաև Իրաքի և Սիրիայի տարածքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *