Ուկրաինան հրթիռների կիրառմամբ ՀՕՊ զորավարժություն է անցկացրել Ղրիմի մոտ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանում անցկացրել են ՀՕՊ զորավարժություններ՝ միջին հեռավորության հրթիռների կիրառմամբ։ Ուկրաինական կողմը հայտարարություն էր տարածել և զգուշացրել էր, որ Սև ծովի որոշ հատվածներ կընդգրկվեն կրակի գոտու տարածքում, ինչի առիթով էլ ռուսաստանյան կողմը դժգոհություն է հայտնել։

Զորավարժության մեկնարկի մասին հայտարարել է Ուկրաինայի «Հարավ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կռիժանովսկին։

«Զորավարժություններին կներգրավվեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մարտական ուղևորափոխադրիչ ինքնաթիռների անձնակազմեր, զենիթային հրթիռների, կապի և անօդաչու ավիացիայի ստորաբաժանանումներ։ Կներգրավվեն նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ»։

Ավելի վաղ զորավարժությունների անցկացման դեմ դժգոհություն էր հայտնել ռուսաստանյան կողմը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը ուկրաինական ռազմական կցորդին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի՝ Ղրիմին կից անցկացվող հրթիռակոծության դեմ իր դժգոհությունը արտահայտող գրություն, որտեղ նշվում է՝ ռուսաստանյան օբյեկտներին սպառնացող վտանգի դեպքում հնարավոր պատասխան հրթռիռային հարվածի մասին, հայտնում է ուկրաինական «112 UA»  հեռուստաալիքը։

Ռուսաստանի դիրքորուշումն է արտահայտել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հայտարարել է, որ «չէինք ցանկանա Ղրիմում թույլ տալ Ուկրաինայի կողմից որևէ գործողություն, որը կխախտի միջազգային իրավունքները»։

Դեկտեմբերի 1-ին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով ուժային կառույցներում սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը դիրքավորվել են Ղրիմից արևմուտք՝ ուկրաինական զորավարժությունների ընթացքում թերակղզու հակաօդային պաշտանությունը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ 2014-ից Ղրիմի թերակղզին վիճելի տարածք է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որի կազմի մեջ մտնում է փաստացի։

2 responses to “Ուկրաինան հրթիռների կիրառմամբ ՀՕՊ զորավարժություն է անցկացրել Ղրիմի մոտ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ուկրաինան Ղրիմի մոտ վարժանքներ կանցկացնի «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *