Իսրայելական Orbiter-4 անօդաչուի համար թիրախավորվել է եվրոպական շուկան

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը Orbiter-4 անօդաչու թռչող սարքի համար թիրախավորել է եվրոպական շուկան, քանի որ վերջինս այդ դասի անօդաչուի պակաս ունի: Այս մասին նոյեմբերի 29-ին ընկերության ներկայացուցիչը հայտնել է «Ջեյնս» ռազմական հանդեսին:

Ըստ ներկայացուցչի՝ ընկերությունն անօդաչուի արտահանման համար արդեն ունի 3 «հնարավորություն», այլ մանրամասներ, սակայն, նա չի հայտնել:

Ըստ հրապարակման հեղինակի՝  ԱԹՍ-ի հնարավոր գնորդներից մեկը կարող է լինել Ադրբեջանը, որտեղ սեպտեմբերին առաջին անգամ ցուցադրվել է անօդաչուն:

Իսրայելական արտադրության Orbiter-4 անօդաչու թռչող սարքը

Իսրայելական արտադրության Orbiter-4 անօդաչու թռչող սարքը

Orbiter-4 ԱԹՍ-ի բնութագրերի մասին Aeronautics Defense Systems ընկերությունը մանրամասներ չի հաղորդել: Ըստ ադրբեջանական աղբյուների՝ ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 24 ժամ է, զանգվածը` 50 կգ, բեռանատարողությունը` 12 կգ, առավելագույն արագությունը 70կմ/ժ, թռիչքի հեռավորությունը` 150կմ:

Հիշեցենք նաև, որ Ադրբեջանը իսրայելական ընկերության հետ 2009-ին կնքած պայմանագրի համաձայն իր տարածքում հիմնել է իսրայելական Orbiter և Aerostar տեսակի հետախուզական ԱԹՍ-ներ արտադրող Azad Systems ընկերությունը։ ԱԹՍ-ներ արտադրող գործարանը սկսել են շահագործել 2011-ի գարնանից։

Ավելացնենք, որ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել էր երկրի ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկը, որտեղ նրան ցուցադրել են նաև իսրայելական արտոնագրով Ադրբեջանում արտադրված Aerostar անօդաչու թռչող սարքի թռիչքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացնում են Ադրբեջանում արտադրված Aerostar անօդաչու թռչող սարքը

Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացնում են Ադրբեջանում արտադրված Aerostar անօդաչու թռչող սարքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *