Ստուգման ընթացքում ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Հայաստանում

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել է մեկշաբաթյա ստուգումը, որին մասնակցել են ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները: Ստուգման ընթացքում անցկացվել է նաև գումարտակային երկկողմանի զորավարժություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

Ստուգման ընթացքում ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները ուսումնական տագնապով բերվել են մարտական պատրաստության աստիճանի և դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից:

Այնուհետ Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումները երկկողմանի գումարտակային զորավարժություն են անցկացրել, որին ներգրավվել են նաև զենիթահրթիռային ստորաբաժանումները, ինչպես նաև «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները և Մի-24, Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները:

Զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ստորաբաժանումների հրամանատարական կազմի՝ ղեկավարման և հրամանատրման հմտություններին:

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Բացի զորավարժությունը, ռազմաբազայի զինծառայողները ստուգումների ընթացքում հանձնել են մարտավարական, հատուկ, կրակային և այլ պատրաստությունների ստուգարքներ, որոնց մեկ երրորդն անցկացվել է գիշերային ժամերին;

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանից ժամանած հանձնաժողովը ստուգել է նաև ռազմաբազայի մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինտեխնիկայի վիճակը և այլն:

One response to “Ստուգման ընթացքում ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Հայաստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *