Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել է մեկշաբաթյա ստուգումը, որին մասնակցել են ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները: Ստուգման ընթացքում անցկացվել է նաև գումարտակային երկկողմանի զորավարժություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ստուգման ընթացքում ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները ուսումնական տագնապով բերվել են մարտական պատրաստության աստիճանի և դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից:
Այնուհետ Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումները երկկողմանի գումարտակային զորավարժություն են անցկացրել, որին ներգրավվել են նաև զենիթահրթիռային ստորաբաժանումները, ինչպես նաև «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները և Մի-24, Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները:
Զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ստորաբաժանումների հրամանատարական կազմի՝ ղեկավարման և հրամանատրման հմտություններին:

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ
Բացի զորավարժությունը, ռազմաբազայի զինծառայողները ստուգումների ընթացքում հանձնել են մարտավարական, հատուկ, կրակային և այլ պատրաստությունների ստուգարքներ, որոնց մեկ երրորդն անցկացվել է գիշերային ժամերին;
Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանից ժամանած հանձնաժողովը ստուգել է նաև ռազմաբազայի մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինտեխնիկայի վիճակը և այլն:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info