Ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան սպանվածներ

Թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպի հյուսիսում գտնվող Ազեզ քաղաքի մոտ Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակի»  (ՍԱԲ) վերահսկողության տակ գտնվող հսկիչ անցագրային կետում, ավտոբուս է պայթել, սպանվել է ավելի քան 20 մարդ, հիմնականում ՍԱԲ-ի զինյալներ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet լրատվակայքը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Ենթադրվում էր, որ ահաբեկչության իրականացնողը «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումն է: Սակայն ինչպես հայտնում է CNN լրատվակայքը՝ հղում անելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման AMAQ լրատուին, ԻՊ-ն իր վրա է վերցրել պատասխանատվությունը:

Նշենք, որ 52 օր է անցել, ինչ օգոստոսի 24-ին Թուրքիան մուտք գործեց Սիրիա՝ սկիզբ դնելով «Եփրատի վահան» գործողությանը, որի շրջանակում Թուրքիան հայտնում է, որ աջակցում է «Սիրիայի ազատ բանակին» սակայն խմբովրման անդամների հիմնական մասը Սիրիայի թուրքմեններ են:

Համաձայն Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ գործողության մեկնարկից` Թուրքիան Սիրիայի տարածքում «ազատագրել է» 132 բնակավայր, իսկ թուրքական կողմից կռվող տեղացի «թուրքմեն» մարտիկներին («Սիրիայի ազատ բանակին») անցել է 1100 քկմ տարածք։

Ավելացնենք, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 911 կմ երկարությամբ  պատ է կառուցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *