Թուրքիան թուրք-սիրիական սահմանին կառուցում է ևս 700 կմ պատ

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանով «անվտանգության պատի» շինարարական աշխատանքները, արդեն կառուցված է պատի 200 կմ-ը, նախատեսվում է ավելացնել ևս 700 կմ: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականի կայքը:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Ըստ պարբերականի՝ պատի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 ամսում: Այն բաղկացած է լինելու 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի կառուցումը Թուրքիայի համար կարժենա մոտ 670 մլն ամերիկյան դոլար (2 մլրդ թուրքական լիրա):

Նախատեսվում է պատը կառուցել թուրք-սիրիական 911 կմ երկարությամբ սահմանի երկայնքով: Այս պահին ավարտված են պատի՝ Թուրքիայի Հաթայ և Շանլըուրֆայ նահանգներով ձգվող մասերը:

Հավելենք, որ պատի աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Պաշտոնական Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության, տանկային ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ էին սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Եվ արդեն շուրջ մեկ ամիս է ինչ Թուրքիան գործողություններ է ծավալում Սիրիայի տարածքում:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

One response to “Թուրքիան թուրք-սիրիական սահմանին կառուցում է ևս 700 կմ պատ

  1. Pingback: Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանին. Թուրքական ԶԼՄ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *