Ամփոփիչ վարժանքներ են սկսել ՌԴ ԶՈւ՝ Աբխազիայում և Չեչնիայում տեղակայված ստորաբաժանումները

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումներում  մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումները: Հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

Վարժանքների ընթացքում զինծառայողները ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների, Տ-72Բ3 տանկերի և «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցների սպառազինությամբ կրակային վարժություններ են անելու:

Նույն ժամանակահատվածում Աբխազիայում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի վարժանքի ընթացքում զինծառայողներն իրականացրել են ստուգողական հրաձգություն Տ-72Բ3 տանկերի, ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների սպառազինությամբ, Դ-30 հաուբիցով, ՌՊԳ-7 հակատանկային նռնականետներով, ԱԿ-74 ավտոմատներով:

Ստորաբաժանումները տանկերով  և զրահափոխադրիչներով  150 կմ երթ են իրականացրել Աբխազիայի զորավարժարաններում: Ստուգվել են զինտեխնիկայի մեխանիկ-վարորդների` դժվարանցանելի վայրերում տեխնիկան վարելու  հմտությունները: Ստուգումները տևելու են մինչև հոկտեմբերի 16-ը:

Նշենք, որ այս ստորաբաժանումները մտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմի մեջ: Նույն ռազմական շրջանի ենթակայության տակ է նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան:

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *