15 տարի անց Ֆրանսիան Հնդկաստանին կմատակարարի 36 միավոր Rafale կործանիչ

Հնդակստանի և Ֆրանսիսայի պաշտպանության նախարարները ստորագրել են Հնդկաստանին ֆրանսիական արտադրության 36 միավոր Rafale կործանիչներ մատակարարելու վերաբերյալ 7,8 մլրդ եվրո (8,7 մլրդ դոլար) արժողությամբ պայմանագիրը: Այս մասին հայտնում է կործանիչներ արտադրող Dassault Aviation ընկերության կայքը:

Ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Rafale - RIAT 2009 կործանիչ

Ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Rafale ” RIAT 2009 կործանիչ

36 կործանիչների ձեռք բերման պայմանագիրը կնքվել է 2016-ի հունվարին: Մատակարարումը սկսվելու է 2017-ին, կործանիչները ամբողջովին հավաքվելու են Ֆրանսիայում:

Ռուսաստանյան Lenta լրատվակայքի փոխանցմամբ՝ չնայած պայմանագրի արժեքը 7,8 մլն եվրո  է, կործանիչներն արտադրող Dassault Aviation ընկերությունը մինչ այդ պահանջել էր 12 մլրդ եվրո:

Նշենք, որ Հնդկաստանի ՌՕՈւ-ը նախատեսում էին իրենց շարքերը համալրել 126 միավոր Rafale կործանիչներով: Այնուհանդերձ, Հնդկաստանի ՊՆ-ն ու ֆրանսիական ընկերությունը 15 տարի չէին կարողանում կործանիչների տրամադրման հարցի շուրջ համաձայնության գալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *