Հնդակստանի և Ֆրանսիսայի պաշտպանության նախարարները ստորագրել են Հնդկաստանին ֆրանսիական արտադրության 36 միավոր Rafale կործանիչներ մատակարարելու վերաբերյալ 7,8 մլրդ եվրո (8,7 մլրդ դոլար) արժողությամբ պայմանագիրը: Այս մասին հայտնում է կործանիչներ արտադրող Dassault Aviation ընկերության կայքը:
36 կործանիչների ձեռք բերման պայմանագիրը կնքվել է 2016-ի հունվարին: Մատակարարումը սկսվելու է 2017-ին, կործանիչները ամբողջովին հավաքվելու են Ֆրանսիայում:
Ռուսաստանյան Lenta լրատվակայքի փոխանցմամբ՝ չնայած պայմանագրի արժեքը 7,8 մլն եվրո է, կործանիչներն արտադրող Dassault Aviation ընկերությունը մինչ այդ պահանջել էր 12 մլրդ եվրո:
Նշենք, որ Հնդկաստանի ՌՕՈւ-ը նախատեսում էին իրենց շարքերը համալրել 126 միավոր Rafale կործանիչներով: Այնուհանդերձ, Հնդկաստանի ՊՆ-ն ու ֆրանսիական ընկերությունը 15 տարի չէին կարողանում կործանիչների տրամադրման հարցի շուրջ համաձայնության գալ։