Քննարկվել է Հայաստանում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպումը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ (արխիվ)

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Նշենք, որ ArmHiTec-2016 ցուցահանդեսը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 13-15-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, առաջին պլան մղելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։ Ցուցահանդեսն ընդգրկում է հետևյալ բաժինները.

  • մարտի կառավարման համակարգեր,
  • հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր,
  • զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր,
  • ռոբոտատեխնիկական համակարգեր,
  • անօդաչու ավիացիա,
  • թռչող ապարատներ և համակարգեր,
  • անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ,
  • հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ,
  • ճշգրիտ զենք,
  • լազերային տեխնոլոգիաներ,
  • օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր,
  • ՀՕՊ միջոցներ,
  • ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ,
  • «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք
  • այլ թեմատիկ բաժիններ:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *