Թուրքիայի Ջիզրե գավառում PKK-ի գործողության հետևանքով սպանվել է 11 ոստիկան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Թուրքիայի հարավարևելյան՝ Սիրիային և Իրաքին սահմանակից Ջիզրե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են գործի դրել գավառի ոստիկանատան և ոստիկանության արագ արձագանքման ուժերի շենքերի մոտ:

Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը՝ նշելով, որ գործողության հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 11, վիրավորվեր՝ 75 ոստիկան: Բացի այդ, վիրավորվել են նաև 3 քաղաքացիական:

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Պայթյունի հետևանքով ոստիկանության արագ արձագանքման ուժերի շենքը գրեթե ամբողջությամբ քանդվել է, պայթել է զինապահեստը:

PKK-ին մոտ կանգնած ANF News գործակալությունը ըստ էության հաստատում է, որ քրդերն են պայթյունները կազմակերպել՝ հիշեցնելով, որ «վերջին ամիսներին Ջիզրեի ոստիկանները հարյուրավոր խաղաղ քաղաքացիների են սպանել»:

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *