Հալեպում բախումները շարունակվում են. ռուս-սիրիական օդուժը հարվածում է զինյալներին

Օգոստոսի 17-ին ԻՊ-ն սկսել է մեծամասշտաբ  գրոհ Հալեպի արևելյան հատվածում՝ Քուվեիրեսի ռազմական օդանավակայանից հյուսիսում թիրախավորելով սիրիական զորքերին:  Ուժայինները  հայտնում են ԻՊ 20-ից ավելի սպանվածի և յուրայիններից 18 զոհի մասին: Բացի այդ, Հալեպում շարունակվում են նաև կառավարական ուժերի այլ զինյալ խմբավորումների բախումները:Այս մասին հայտնում է «Ալ-Մասդար» լրատվակայքը:

ԻՊ-ն գրոհը սկսել է Քուվեիրես օդակայանից հյուսիս գտնվող Նասրալլահ գյուղին հարվածելուց: Գյուղ ներխուժելու մի քանի անհաջող փորձից հետո ԻՊ-ն նահանջել է Նասրալլահից՝ լքելով իր ծանր տեխնիկան: «Իսլամական պետության» Ամաք լրատվական գործակալությունը հայտնում է Սիրիայի կառավարական զորքերից 40-ի սպանվելու մասին: Սակայն ուժայինները հերքում են:

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

«Ֆարս Նյուզ» լրատվակական գործակալությունը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 17-ին գրոհներ են եղել նաև Հալեպի հարարվ-արևմուտքում՝ ալ-Աանոբարաթ և ալ-Սաբեքիա շրջաններում: Օդային գրոհներին աջակցել են նաև ՌԴ ԶՈւ կործանիչները: Ներկայում Շրջանում բախումները դեռևս շարունակվում են: Հալեպի հարավարևմտյան մասում Սիրիական և ռուսաստանյան կործանիչներիը  200 օդային հարված են հասցրել զինյալների դիրքերին և հավաքակայաններին:

Նշենք, որ հուլիսի վերջից Հալեպում «Ալ-Նուսրայի» գլխավորությամբ գործող այլ զինյալ խմբավորումներ փորձում են վերահսկողություն հաստատել նշված շրջաններում, իսկ ռուս-սիրիական ուժերը համատեղ գործողություն են սկսել Հալեպում:

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

«Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» (նախկինում ալ-Նուսրայի ճակատը) ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ 15 խմբավորումներից ստեղծված ուժերը մի քանի օր է, ինչ փորձում են վերահսկողություն սահմանել նշված շրջաններում՝ ջանալով կապ հաստատել Իդլիբի, Հոմսի և Համայի շրջաններում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ: Երկու շաբաթից ավել է՝ մարտերը թեժացել են և ուղեկցվում են փոփոխական հաջողություններով:

Ավելացնենք, որ 2012 թ. օգոստոսից Հալեպը բաժանված է երկու մասի` արևմտյան շրջանը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան շրջանը գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ: ԻՊ-ի վերահսկողության տակ Հալեպում գրեթե տարածք չի մնացել: Նշված մի քանի տասնյակ խմբավորումների մեծ մասը կառավարակն ուժերից բացի զինված առճակատման մեջ են նաև ԻՊ զինյալների հետ: Այնպես որ, այս հարձակումները չի կարելի դիտարկել որպես զինյալների մեկ գործողության մաս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *