Երեկ և այսօր՝ օգոստոսի 15-ին Հալեպում կառավարական ուժերի և զինյալների միջև շարունակվող բախումներում Ասադին հավատարիմ ուժերը կարողացել են հետ մղել զինյալների հարձակումները Հալեպի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական «ռազմական աղբյուրից» ստացած տեղեկությունը:
«Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» (նախկինում ալ-Նուսրայի ճակատը) ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ 15 խմբավորումներից ստեղծված ուժերը մի քանի օր է, ինչ փորձում են վերահսկողություն սահմանել նշված շրջաններում՝ ջանալով կապ հաստատել Իդլիբի, Հոմսի և Համայի շրջաններում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ:
Սիրիայաի կառավարական և կառավարամետ ուժերը կարողացել են հետ մղել զինյալների հարձակումները Հալեպի հարավ-արևմուտքում՝ Ռամուսահի հատվածում տեղակայված ցեմենտի գործարանի վրա, որը մի քանի օր շարունակ զինյալների հրետակոծության տակ է: Ահաբեկիչները հարձակումները ձախողվել են նաև Հալեպի հյուսիս-արևմուտքում: Զինյալները ստիպված են եղել նահանջել այդ հատվածներից:
Նշենք, որ հուլիսի 31-ին Հալեպում զինյալները փորձում են վերահսկողություն հաստատել նշված շրջաններում: Մասնավորապես օգոստոսի 6-ին նրանք կարողացել էին գրավել Ռամուսահի շրջանում տեղակայված հրետանային քոլեջը:
Օգոստոսի 7-ին սոցիալական ցանցերում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ լիբանանյան Հիզբալլահի ենթադրյալ անդամը դժգոհում է, որ մյուս կառավարամետ ուժերը լքել են հրետանային քոլեջը և միայն իրենք են պաշտպանում այն:
Օգոստոսի 11-ին «Ալ-Մասդար» լրատվակայքը հայտնել էր, որ կառավարամետ ուժերը Սիրիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի (Tiger Forces) և Հիզբալլահի գլխավորությամբ նույն օրը զինյալների դիրքերին հարձակումներ են սկսել Հալեպի հարավում՝ Ալ-Ռամուսահ շրջանում, սակայն օրվա վերջին ստիպված են եղել նահանջել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ «Ալ-Նուսրայի» գլխավորությամբ մի շարք խմբավորումներ վերջին շաբաթներին Հալեպում ակտիվորեն պայքարում են կառավարական ուժերի դեմ՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը և զինամթերք հասցնել քաղաք: Նրանք Հալեպի հարավ-արևելքում ստեղծել են բավականին լավ սպառազինված 7 հազար հոգանոց բանակ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, հայտնի էր դարձել, որ 15 զինյալ խմբավորումների միավորումը ճեղքել է կառավարական ուժերի կողմից Հալեպի արևելյան մասի շրջափակումը և վերահսկողություն հաստատել Ռամուսահ շրջանում՝ հայտարարելով «Հալեպն ամբողջությամբ գրավելու գործողության մեկնարկի մասին»: Նախկինում ևս եղել են պաշարումից դուրս գալու փորձեր, սակայն Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են կասեցնել:
Կառավարական ուժերը 25 շենք են ազատագրել Հալեպում. տեսանյութ:
Pingback: Հալեպում բախումները շարունակվում են. ռուս-սիրիական օդուժը հարվածում է զինյալներինն | Ռազմ.info
Pingback: Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը վերականգնում են իրենց դիրքերը | Ռազմ.info