Ադրբեջանում համածառայակիցը զինծառայող է սպանել

Այսօր՝ օգոստոսի 17-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով համածառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ալլահվերդիև Գիսմեթ Ազար օղլուն (Allahverdiyev Qismət Azər oğlu)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը։

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Ալլահվերդիև Գիսմեթ Ազար օղլուն (Allahverdiyev Qismət Azər oğlu)

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Ալլահվերդիև Գիսմեթ Ազար օղլուն (Allahverdiyev Qismət Azər oğlu)

Սպանված զինծառայողը Աղջաբեդի շրջանի Խոջավենդ գյուղի բնակիչ էր։

Օգոստոսին հայտնի է դարձել 4 ոչ մարտական կորուստի մասին, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարարությունը որևէ տվյալ չի տրամադրել։ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 130-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

One response to “Ադրբեջանում համածառայակիցը զինծառայող է սպանել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *