Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում կատարում են հրաձգության վարժանքներ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հրետանավորների վարժանքներին ներգրավված են 300 զինծառայող, շուրջ 100 միավոր հրետանային տեխնիկա, այդ թվում`«Գրադ» հրետանային համակարգ, «Պոդնոս» ականանետ, հակատանկային «Կոնկուրս» հրթիռային համալիր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից:
Զինծառայողները գործնական հրաձգությունների ընթացքում կատարել են իրենց առաջին կրակոցները ականանետերից, հրետանային, հրթիռային, հակատանկային զինատեսակներից:
Օգտագործվել են «Տախիոն», «Օրլան-10» ԱԹՍ-ներ, որոնց հաշվարկներով հայտաբերվել և հրետնավորներին են փոխանցվել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի, մարտական տեխնիկայի կորդինատներ: