Անցկացվել է ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության պետերի հավաք

Հայաստանի զինված ուժերի զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է 5-օրյա ուսումնական հավաք, որի ժամանակ ստուգվել է զինվորականների պատրաստության մակարդակը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նոր վարժությունների ներկայացում հայկական բանակի զորամասերի ֆիզպատրաստության պետերի համար

Նոր վարժությունների ներկայացում հայկական բանակի զորամասերի ֆիզպատրաստության պետերի համար

Բանակային զորամիավորումների և Պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *