Դաղստանում զինյալները դպրոց են հրդեհել

Հունիսի լույս 22-ի գիշերը Դաղստանի Շամիլսկի շրջանում վեց զինյալ պահակին շշմեցնելուց հետո հրդեհել է միջնակարգ դպրոցներից մեկը: Տուժածներ չկան, այրվել է 200 քառակուսի մետր տարածք:  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը:

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Նշվում է, որ դպրոցի վրա հարձակվել են այսպես կոչված «շամիլյան» զինված խմբավորման անդամները: Նրանցիցի 4-ը դիմակավորված են եղել, իսկ 2-ը չեն թաքցրել իրենց դեմքերը: Նրանք այժմ հետախուզման մեջ են:

«Կովկասյան հանգույց» լրատվական կայքը, հղում անելով ուժային կառույցներին, հայտնում է, որ 4 զինյալի ինքնությունը հայտնի է, նրանք են՝ Ի. Ամիրով, Գ. Մագոմեդով, և 2 եղբայրներ Մ. և Ս. Միրզոևները:

Հիշեցնենք, որ Դաղստանում հունիսի 16-ին և 17-ին անցկացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել էր 15 հոգի, որից 5-ը՝ ուժայիններ, 10-ը՝ զինյալներ: Հատուկ գործողության ժամանակ սպանվել էր նաև Հասան Աբդուլլաևը (հայտնի է եղել «Աբու Յասիր» մականունով), ով հետախուզման մեջ է եղել 2009 թվականից:

Աբդուլլաևը Դաղստանի հարավային հատվածում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *