Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Փախչանյանին և էնրիկո Ապրիամովին

Հունիսի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանի հանդիպումը Էնրիկո Ապրիամովի և Դավիթ Փախչանյանի հետ

Բակո Սահակյանի հանդիպումը Էնրիկո Ապրիամովի և Դավիթ Փախչանյանի հետ

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Ներկա է եղել նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը երեկ ներկա է եղել նաև ՊԲ միավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանի՝ ենթակա անձնակազմին ներկայացնելու արարողությանը:

One response to “Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Փախչանյանին և էնրիկո Ապրիամովին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *