Ռուսաստանում Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմակրթական ոլորտի հարցեր

Հունիսի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները

«Մեր համագործակցության թեմաները և հագեցվածությունը բավարարում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ շեշտել կրթության ուղղությունը՝ ձեր սպաների մեծ մասը սովորում են մեր ուսումնական հաստատություններում», — հայտնել է Շոյգուն:

Այս տարի, ըստ Շոյգուի, արդեն 200 սպա է դիմել սովորելու համար, որը Մոսկվան հաստատելու է:

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում 50-ից ավելի համաձայնագիր կա, և Ռուսաստանը հետագայում էլ շարունակելու է ռազմավարական համագործակցությունը:

Սերգեյ Շոյգուն Սեյրան Օհանյանին հայտնել է, որ ՌԴ-ն հրավիրում է հայաստանցի զինծառայողներին մասնակցել այս տարի անցկացվելիք Բանակային միջազգային խաղերին:

Սեյրան Օհանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ կանոնավոր հանդիպումները և համատեղ միջոցառումները ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և պաշտպանական ոլորտում համագործակցությունը դինամիկ զարգանում է:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին Մոսկվա է մեկնել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

3 responses to “Ռուսաստանում Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմակրթական ոլորտի հարցեր

  1. Pingback: Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ և ՌԴ ռազմաուսումնական հաստատությունները պայմանագիր կկնքեն | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանում կպատրաստվեն ՀՀ ԶՈւ այնքան զինծառայողներ, որքան պետք լինի ՀՀ ՊՆ-ին. Բորդյուժա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *