Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են համատեղ «Ինդրա-2016» զորավարժությանը

Ռուսաստանն ու Հնդկաստանը համաձայնեցրել են համատեղ «Ինդրա 2016» զորավարժության մասնակիցների քանակը: Վարժանքները կանցնեն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը ռուսաստանյան Պրիմորսկի երկրամասի «Սերգեևսկի» զորավարժարանում:  Այս մասին հունիսի 15-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, յուրաքանչյուր կողմից զորավարժությանը մասնակցելու է 500 զինծառայող:

«Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվել է զորավարժության պլանավորման բանակցությունների 2-րդ փուլը: Կողմերը համաձայնել են, որ վարժանքների ընթացքում ռուսաստանյան կողմից կներգրավվեն մոտոհրաձիգներ, տանկայն ստորաբաժանումներ, համազարկային կրակի ռեակտիվ կայանի մարտկոց, ինքնագնաց հրետանային համակարգերի ստորաբաժանում, բժշկական դասակ», — նշվում է հաղորդագրության մեջ:

Հնդկական կողմը ներգրավելու է կառավարման ստորաբաժանում, 2 մարտավարական վաշտ: Նշվում է նաև, որ օգտագործվելու են Կա-52, Մի-8ԱՄՏՇ հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև Սու-25ՍՄ գրոհիչներ:

Հիշեցնենք, որ «Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Զորավարժություններն ունեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ու օդային տարբերակներ։ 2015 թվականին զորավարժությունն անցկացվել է Հնդկաստանի տարածքում:

One response to “Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են համատեղ «Ինդրա-2016» զորավարժությանը

  1. Pingback: Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *