ՊԲ. «Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է դիպուկահար զինատեսակներից»

Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանագոտում հարաբերական հանգիստ է, հակառակորդը երբեմն կրակում է հրաձգային զինատեսակներից, իսկ ՊԲ ստորաբաժանումները հավատարիմ են մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:

One response to “ՊԲ. «Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է դիպուկահար զինատեսակներից»

  1. Pingback: ՊԲ. Հունիսի լույս 16-ի գիշերը հակառակորդը կրակել է ԴՇԿ տիպի գնդացիրներից, դիպուկահար հրացաններից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *