Թուրքիայում նշանակվել է պաշտպանության նոր նախարար

Մայիսի 24-ին հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը` երկրի նոր վարչապետ նշանակված Բինալի Յըլդրըմի (Binali Yıldırım) գլխավորությամբ: Պաշտպանության նախարարի պաշտոնը Իսմեթ Յըլմազի  փոխարեն ստանձնել է գիտութան, արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը (Fikri Işık): Յըլմազը նշանակվել է կրթության և գիտության նախարար: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըք

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըք

Բինալի Յըլդրըմի ներկայացրած կառավարության կազմն այսօր հաստատել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը կրկին վստահվել է Մևլյութ Չավուշօղլուին, իսկ ներքին գործերի նախարարինը` Էֆքան Ալային:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թուրքիայի նախագահն ընդունել էր արդեն իսկ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու հրաժարականը` նույն օրը նոր վարչապետ Յըլդրըմին հանձնարարելով կազմել 65-րդ կառավարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *