Մայիսի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հանգիստ է եղել

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ նույն ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

2 responses to “Մայիսի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հանգիստ է եղել

  1. Pingback: Հունիսի լույս 9-ի գիշերը սահմանագոտում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *