ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ադրբեջանի հսկայական կորուստները ապրիլյան մարտերի ընթացքում

Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը: (Հայտարարության սղագրությունը տեղափոխվել է կայքի արխիվ և հասանելի է այստեղ):

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Խոսելով ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումների մասին` պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարևոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն:

Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի երկրորդ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նրանք [Ադրբեջանը] տվել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` համեմատած [հայկական կողմի հետ]»:

Հայկական կողմի հայտնած տեղեկությունների համաձայն` ապրիլի 2-5-ին մեր կորուստները գնահատվում են 69 զինծառայող, 15 կամավորական և 4 քաղաքացիական անձ: Նշված օրերին վիրավորված ևս մեկ զինծառայող ստացած վերքերից մահացել է մայիսի 2-ին: Ըստ այս հաշվարկի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած ժամանակահատվածում (ապրիլի 2–5), հայկական կողմն ունեցել է 89 մարդկային կորուստ:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտնած մոտավոր 350 թվից հանելով հայկական կողմի կորուստները` կարող ենք փաստել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են մոտ 260 զինծառայող և քաղաքացիական:

Նշենք, որ արդբեջանական կողմից նշված ժամանակահատվածում հայտարարվել է միայն 4 քաղաքացիականի մահվան մասին: Սպանված զինծառայողների մասին տվյալներն առհասարակ շարունակում են թաքցվել: Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 2-5-ին հայտնել է միայն 31 սպանվածի մասին` չբացահայտելով վերջիններիս ինքնությունը:

Razm.info-ն կարողացել է պարզել նշված ժամանականահատվածում ադրբեջանական կողմի միայն 94 սպանված զինծառայողի ինքնություն: Մնացած առնվազն 160 զինծառայողների մասին տվյալները կոծկվում են:

Հավելենք, որ մայիսի 13-ին, պատասխանելով լրագրողների հարցերին` Razm.info լրատվակայքի փորձագետները ադրբեջանական կողմի առնվազն կորուստները ևս գնահատել են «հայտնի 94-ից շուրջ 2,5-3 անգամ ավելի շատ», ինչը համընկնում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած թվի հետ:

One response to “ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ադրբեջանի հսկայական կորուստները ապրիլյան մարտերի ընթացքում

  1. yete nranc mardkayin resurs@ meronic arnvazn 3 angam shat e, apa nranc 2,5ic 3 angam avel korustner@ chen karox mez hamar xtan linel, es temperov sharunakvi es dandax paterazm@ manavand nranc aveli dzerntu e, menk nrancic shut kkorcanvenk. Alyevi hamar nshanakutyun chuni et tvakanak@, yerb nrank meznic 3 angam shat en

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *