ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում նշում են, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

Համանախագահները հայտնում են, որ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման անցկացմանը Վիեննայում հաջորդ շաբաթ:

«Նրանց հիմնական խնդիրը լինելու է հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ», — նշված է հաղորդագրության մեջ:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ բանակցություններում չի կարող լինել ոչ մի հաջողություն շարունակվող բռնությունների պարագայում, և չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների:

Համանախագահները վերահաստատել են, որ հիմնախնդրի լուծումը չի կարող լինել ռազմական ճանապարհով:

2 responses to “ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *