Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները փայլուն հաղթանակ էին տարել՝ մրցույթում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։
Փոխչեմպիոն դարձած հավաքականի վերադարձի մասին կարդացեք՝ «Պարո´ն նախարար, Ձեր առաջադրանքը կատարված է. զեկուցում է տանկային հավաքականի հրամանատարը»։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info