Դիտակետում հայտնաբերվել է ՊՆ ժամկետային զինծառայողի մարմին

Ապրիլի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *