Ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի Արցախի ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ դիակի մասին: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան Yerkir լրատվակայքը՝ հղում անելով Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանին։
«Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է գործընթացը: Մենք չգիտենք խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Մարմինը փոխանցելուց նոր պարզ կլինի, բայց հայտնի է, որ մենք ունենք մեկ անհայտ կորած զինծառայող», — հայտնել է Քոչարյանը:
Նշենք, որ այժմ անհայտ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը: