Ավտովթարների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել

Դեկտեմբերի 21-ին Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել:

Ավտովթարի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

Զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառը, հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ ավտոմեքենայում, բացի նշված 2 տուժածներից, այլ անձինք չեն եղել։

Մեկ այլ ավտովթար է եղել դեկտեմբերի 19-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին։ Բախվել են Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Նազարյանի և Կապանի բնակիչ, 22-ամյա Միքայել Մկրտչյանի վարած ավտոմեքենաները: Վերջինիս կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներից Դավիթ Նազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես վաշտի հրամանատար։

One response to “Ավտովթարների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *