Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են հերթական կորստի մասին

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996-ին ծնված Սուլեյմանով Նիյազբեյ Բարադդին օղլուն (Süleymanov Niyazbəy Baraddin oğlu):

Սուլեյմանովի հուղարկավորությունը

Սուլեյմանովի հուղարկավորությունը

Սպանված զինծառայողին հուղարկավորել են Ադրբեջանի Խաչմազ շրջանի Յագուբոբա գյուղում:  Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Պաշտոնական աղբյուրներն, առհասարակ, լռում են այս դեպքի մասին:

Հավելենք, որ 2015 թ. սկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում կորուստների հայտնի դարձած 91-րդ դեպքն է, որն արձանագրել է Razm.info կայքը:

One response to “Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են հերթական կորստի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *