Իտալիան զորախումբ է ուղարկելու Իրաք՝ Մոսուլի ջրամբարը պաշտպանելու համար

Իտալիան 450-հոգանոց ստորաբաժանում է ուղարկելու Իրաք` վերանորոգվող Մոսուլի ջրամբարում աշխատողներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանելու համար: Այս մասին` բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ դեկտեմբերի 16-ին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենզին:

Քրդական Փեշմերգեի մարտիկները պաշհպանում են Մոսուլի ջրամբարը. 21.08.2014 թ.

Քրդական փեշմերգեի մարտիկները պաշհպանում են Մոսուլի ջրամբարը. 2014 թ.

Իտալիայի վարչապետը նշել է, որ Մոսուլի ջրամբարը խիստ վնասված է և եթե պատնեշը քանդվի, ապա Բաղդադը լուրջ ավերածությունների կենթարկվի: Եվ քանի որ այն գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող շրջաններին մոտ, ապա անհրաժեշտ է պահպանել ջրամբարի վերանորոգմամբ զբաղվող իտալացի մասնագետներին:

Ռենզին նշել է, որ իտալական Trevi Spa ընկերությունը շահել է ջրամբարի վերանորոգման շուրջ 2 մլրդ 185 հազար ամերիկյան դոլար արժողությամբ տենդերը` հավելելով, որ այս գործողությունն ուղված է ԻՊ գրոհայիններից քաղաքացիականների պաշտպանմանը:

Հիշեցնենք, որ Ռենզին մերժել էր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի` Սիրայում ավիահարվածներ հասցնելու առաջարկը` նշելով, որ Իտալիան ավելի «օգտակար բաներով» կզբաղվի, քան ռմբակոծելն է:

Ավելացնենք, որ Իտալիայի ԶՈւ ևս 360 զինծառայողներ Իրաքում մարզում են երկրի կառավարական, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Իտալիան ցանկանում է մինչև 2015-ի նոյեմբերի վերջ ավելացնել Իրաքում իր ռազմական հրահանգիչների թիվը` հասցնելով 530-ի: Իսկ Reuters-ը հայտնում է, որ Իտալիայի 650 զինվորականներ արդեն ներգրավված են Իրաքի կառավարական ուժերի, ինչպես նաև քրդական փեշմերգեի մարզումներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *