Նորաստեղծ «Իսլամական կոալիցիան» քննարկում է Սիրիա հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը

Իսլամական 34 երկրների մասնակցությամբ ստեղծված հակաահաբեկչական կոալիցիան, որը գործում է Սաուդյան Արաբիայի գլավորությամբ, քննարկում է Սիրիա հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղարկելու հարցը: Այս մասին բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը:

Սաուդյան Արաբիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում

Սաուդյան Արաբիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ Սիրիա հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղարկելու հարցը ներկա փուլում քննարկում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը, սակայն չի բացառվում, որ կոալիցիայի մեջ մտած մյուս երկրները ևս կարող են ներգրավվել:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 15-ին, տարածված հայտարարության համաձայն` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա էին ստեղծել: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Թուրքիան ևս հաստատել էր իր մասնակցությունը կոալիցիայի գործողություններին:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ կոալիցիան պայքարելու է ահաբեկչական բոլոր կառույցների` այդ թվում նաև՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Պայքարի հիմնական գոտիներն են լինելու Իրաքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը և Եգիպտոսը, որտեղ ահաբեկչական կառույցներն առավել ակտիվ գործունեություն են ծավալում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *