Դաղստանում ուժայինները ոչնչացրել են տեղի զինյալներին աջակցող 3 հոգու

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Դաղստանի Կիզիլյուրտի շրջանում ուժայինները բախման ժամանակ սպանել են զինված երեք հոգու, որոնց կասկածում են զինյալներին աջակցելու մեջ։Այս մասին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ուժային կառույցներ իր աղբյուրներին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոխհրաձգությունը սկսվել է, երբ ուժայինները փորձել են ստուգելու համար ավտոմեքենա կանգնեցնել, սակայն ուղևորները սկսել են կրակել։

Սպանվել են Նուխուդին Զուբաիրովը, Շամիլ Գաջիևը և Մագոմեդ Հայրուլաևը։ Վերջիններս աջակցել են այսպես կոչված «կիզիլյուրտյան» զինված խմբավորման ակտիվ անդամներ Ումար Սաբուևին և Հաջիմուրադ Ղուրբանովին։

Հատուկ գործողության ժամանակ ուժայինների թվում տուժածներ չկան։

Նույն օրն էլ մեկ այլ միջադեպ է եղել Դերբենտում։ Հրշեջ-փրկարարների վրա կրակել են անհայտ անձինք, երբ վերջիններս կանչ են ունեցել ։ Այժմ 3 հոգի հիվանդանոցում է։

Նախապես հայտարարվել էր, որ իբր հրշեջ-փրկարարների կանչը կեղծ է եղել, սակայն ուժայինները հավելել են, որ կանչն իսկապես ճիշտ է եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *