«Տորնադո-Գ» ռեակտիվ համակարգերը իրականացրել են առաջին կրակոցները

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանը ստացել է 20 առաջին «Տորնադո-Գ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, իսկ ուրբաթ օրը Վոլգոգրադի «Պրուդբոյ» փորձադաշտում իրականացվել են առաջին կրակոցները։

Ըստ հաղորդումների, դրանք եղել են նոր համակարգերի առաջին մարտական կրակոցները և հաջող են եղել։ Ընդհանուր առմամբ՝ հրաձգությանը ներգրավված է եղել Տորնադո-Գ վեց համակարգ, իսկ կրակոցների հեռահարությունը եղել է 2000 մետր:

Նշենք, որ «Տորնադո-Գ»-ն փոխարինելու է «Գրադ» համակարգին և ըստ ռուսական կողմի՝ գերազանցում է վերջինիս հնաավորությունները 2.5-3 անգամ, թեև չի նշվում, թե հատկապես որ պարամետրերով։ Նշենք նաև, որ թեև դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ «Տորնադո-Գ»-ն բոլորովին նոր, մոդուլային կառուցվածքով համակարգ է,սակայն իրականում այն, ինչպես այսօր արդեն պարզ է, «Գրադի» մոդիֆիկացիա է և մոդուլային կառուցվածքի մասին խոսք անգամ չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *