18:10 Ալ-Արաբիա գործակալությունը հայտնում է, որ «Սիրիայի Ազատ Բանակը» Թուրքիայի Իսկենդերուն սահմանային գոտում ստացել է 14 Ստինգեռ հրթիռներ: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի և ԱՄՆ կառավարություները տեղյակ են զենքի առաքման մասին: Աղբյուրից պարզ չէ, թե ով է հրթիռները տրամադրել ապստամբներին:
Ստինգեռ-ները երկիր երկինք հրթիռներ են, որոնք թիրախին գտնելու համար օգտագործում են ինքնաթիռի շարժիչի տաքությունը և ունեն 3.35կմ (11,000ft) հեռահարություն:
18:07 Associated Press-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի դիտորդները պատրաստվում են թողնել Սիրիան: Պաշտոնապես նրանց ժամանակը կլրանա կիրակի կեսգիշերին:
Հիշեցնենք, որ դիտորդները հեռանում են, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ)նրանց ժամանակը երկարացնելու համաձայնության չի տվել: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ցանկանում էին Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, որը ԱԽ-ին թույլ կտար Սիրիա մտցնել ՄԱԿ-ի զորքերը: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ լինելով պատժամիջոցների կիրառմանը՝ իրենց հերթին նոր համաձայանգիր առաջարկեցին, ըստ որի՝ դիտորդների՝ Սիրիայում գտնվելու ժամանակը պետք է երկարացվեր 45 օրով: Այս համաձայնագիրը, սակայն, չընդունվեց: